2023 թվականին հարկային եկամուտները կանխատեսվում են 2 տիլիոն 204 միլիարդ դրամի մակարդակում։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա հարկային եկամուտներն առնվազն 75 միլիարդ դրամով ավելի են 2021 թվականի ցուցանիշներից։ «Ելնելով արդեն վերանայված ցուցանիշներից՝ մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն  204 միլիարդ դրամ։ Այսինքն՝ ՀՆԱ-ի մոտ 3,7 տոկոսը։ Նման աճը համապատասխանում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով նախատեսված հարկային դրույքաչափի բարձրացման սցենարին։ Առաջիկա տարիներին մենք ստիպված կլինենք ավելացնել հարկային եկամուտները ՀՆԱ-ի 0,5 տոկոսով։ Այսպիսով, մինչեւ 2026 թվականը մենք կարող ենք հասնել 25 տոկոսից բարձր մակարդակի»,-պարզաբանեց Խաչատրյանը։ 

Կառավարության կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին կաճի 7 տոկոսով։ Ընդ որում, 2022 թվականի արդյունքներով նախատեսվում է 11 տոկոս աճ։ Աճի հիմնական ճյուղը, նախարարի խոսքով, կդառնա ծառայությունների ոլորտը։ Այնուամենայնիվ, շինարարության եւ արդյունաբերության ոլորտներում ակտիվությունը նույնպես կաճի եւ կպահպանվի։

Բյուջեի դեֆիցիտը, ընդ որում, 2023 թվականին պետք է կազմի ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, ինչը շատ ավելի ցածր է, քան 2021-2022 թվականներին։

Հայաստանի կառավարությունը կբարձրացնի նաեւ սոցիալական ծախսերը, բայց զգուշությամբ։ Այսպես, սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն 648 միլիարդ դրամ։ Դա 10 տոկոսով բարձր է 2022 թվականի մակարդակից: Ընդհանուր առմամբ, պետբյուջեի եկամուտները կկազմեն մոտ 2 տրիլիոն 300 միլիարդ դրամ, իսկ ծախսերը ՝ 2 տիլիոն  590 միլիարդ դրամ։ Երկու ցուցանիշներն էլ գրեթե 18 տոկոսով ավելի են, քան 2022 թվականին։

Ծախսերի առյուծի բաժինը կկատարվի հարկային վճարների հաշվին։ Դրանք կկազմեն մոտ 2 տրիլիոն  204 միլիարդ դրամ, ինչը 15 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշներից։ Ընդ որում, այլ եկամուտները կկազմեն մոտ 80 միլիարդ դրամ, իսկ դրամաշնորհները՝ 17 միլիարդ դրամ։

Այնուամենայնիվ, չնայած ծախսերին՝ հաջորդ տարի նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի էական կրճատում ապահովել։ 

Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը հայտնվել է բավական բարձր մակարդակի վրա եւ կազմել 60,3 տոկոս։