2023թ. պետծառայողների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 16-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Դա, նրա խոսքով, տեղի կունենա փոխկապակցված բազային աշխատավարձի (66 001 դրամից մինչեւ 83 002 դրամ) չափի բարձրացման արդյունքում։ «Բյուջետային հատկացումները 2023թ. նշված նպատակների համար կավելանան 21 մլրդ դրամով»,- տեղեկացրել է Խաչատրյանը։





























