Թայվանի հարցը «կարմիր գիծ» է Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարար, պետխորհրդի անդամ Վեյ Ֆենհեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Թայվանի հարցը «կարմիր գիծ» է Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Այն Չինաստանի առանցքային շահերի հիմքն է»,-ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, իսկ Թայվանի հարցի կարգավորումը Չինաստանի ժողովրդի ներքին գործն է։