Թուրքիան անօդաչու սարքերի օգնությամբ հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արեւելքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի եւ Սիրիական ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատների համատեղ բազայի  ուղղությամբ, հաղորդում է Al Mayadeen-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիական ժողովրդավարական ուժերը պահանջել են տեղի ունեցածն անհապաղ քննարկել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։