Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 24–ին, բռնկված հրդեհի շիջման աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։ Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԻՆ–ից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։





























