Երիտասարդ մայրիկ Մըրայա Քերրին իր առջեւ նպատակ է դրել մինչեւ սեպտեմբերի 21-ն իրեն լավ մարզավիճակի բերել։ Նա այդ օրը պետք է ելույթ ունենա X-Factor հեռուստաշոուում։
Բոլոր 9 ամիսներին երգչուհին գտնվել է բժիշկների խիստ հսկողության տակ եւ սնվել է որոշակի ռեժիմով։ Արդյունքում Քերրիի քաշն ավելացել է 20 կիլոգրամով։
Այժմ, երբ ապրիլին ծնված երկվորյակները մի փոքր մեծացել են, մայրիկը որոշել է վերադառնալ իր նախկին քաշին։
Առաջին բանը, որ արել է 41-ամյա երգչուհին, խիստ դիետա պահպանելն է՝ ճաշացանկից բացառելով շաքարը, ալյուրից եւ մսից պատրաստված ուտեստները։ Բացի այդ, նա պարտավորվել է մարզադահլիճում օրական երկու ժամ անցկացնել։ Սակայն նիհարելու դժվարին գործում նա իր լավագույն օգնականներին համարում է իր հինգ շներին, հայտնում է «7 Дней» պորտալը։




























