Բաթումիում բացվելու է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոկենտրոնի մասնաճյուղը: Աջարիա է ժամանել կինոկենտրոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը:
Կինոկենտրոնի մասնաճյուղի բացման նպատակը ոչ կոմերցիոն կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումն ու այդ ժանրի զարգացումն է, հաղորդում է «Գրուզյա online»-ը:



























