Սաուդյան Արաբիան հունվարին կնվազեցնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիացի գնորդների համար, հայտարարել է Saudi Aramco պետական ընկերությունը:

Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը հաջորդ ամիս կնվազի մեկ բարելի դիմաց 2,2 դոլարով։ Արդյունքում այն կարժենա մեկ բարելի դիմաց 3,25 դոլարով ավելի, քան Օմանից եւ Դուբայից ստացվող նավթի զամբյուղը, ինչը ամենացածր արժեքն է մարտից։

Bloomberg-ի կողմից հարցված փորձագետները սպասում էին, որ Ասիայի համար Arab Light-ի գները բարելի համար միջինը 2,1 դոլարի անկում կունենան:

Saudi Aramco-ն նաեւ կիջեցնի նավթի տեսակների մեծ մասի գները հյուսիսարեւմտյան Եվրոպայի եւ Միջերկրական ծովի հաճախորդների համար:

ԱՄՆ-ի համար գները կմնան անփոփոխ երկրորդ ամիսն անընդմեջ։