Գիտնականները բրնձի հատիկները նպատակաուղղված հավաքելու հնագույն վկայություններ են հայտնաբերել, հայտնում է Arkeonews-ը:

Վայրի բրինձը տարբերվում է ընտելացված բրնձից նրանով, որ ընտանի բրնձի սերմերը թափվում հասունանալիս, մինչդեռ ընտելացված բրնձի հասուն սերմերը մնում են բույսերի վրա։ Բրնձի բերքահավաքի համար պահանջվել է որոշակի գործիք, իր հերթին գործիքի օգտագործումը նշանակել է, որ վաղ բրնձագործներն ընտրել են սերմերը, որոնք հակված են եղել մնալ բույսերի վրա: Ընտելացումը տեղի է ունեցել բույսերի վրա մնացած սերմերի մասնաբաժնի մեծանալուն զուգընթաց: Գիտնականները գիտեին, որ Չինաստանում բրինձը 10 000 տարի առաջ են սկսել մշակել, սակայն գտել են այն գործիքները, որոնց օգնությամբ կատարվել է հավաքումը։

Վերջերս հնագետները Յանցզի գետի ստորին հովտում վաղ նեոլիթյան մի քանի վայրերում հայտնաբերել են բազմաթիվ փոքրիկ քարերի կտորներ՝ սուր եզրերով, որոնք կարող էին օգտագործվել բույսեր հավաքելու համար: Նոր հետազոտությունը հաստատել է, որ դրանք իսկապես հացահատիկի բերքահավաքի գործիքներ են: Ընդհանուր առմամբ, գիտնականները հետազոտել են 52 քարե գործիքներ՝ Շանշան եւ Հեուաշան տեղանքներից։ Դրանք թվագրվում են մ.թ.ա 10 000 – 8 000 թվականներով: Քարի կտորներն արտաքինից կոպիտ են եւ նուրբ մշակում չեն անցել, բայց սուր եզրեր ունեն։ Դրանց լայնությունը մոտ 4 սանտիմետր է։

Այս գործիքները հետազոտվել են մանրադիտակով: Արդյունքները ցույց են տվել, որ 30 քարերի վրա մաշվածության հետքեր կան՝ նման նրանց, որոնք առաջանում են կրեմնիումային բույսերի, այդ թվում՝ բրնձի հավաքման դեպքում: Բացի այդ, 28 գործիքների վրա քիմիական հետքեր են բրնձի հետ պարբերաբար շփումից։ Բացի այդ, բրնձի թեփն ու տերեւները թողնում են տարբեր հետքեր, որոնց շնորհիվ հաջողվել է պարզել, որ հավաքումն իրականացվել է երկու եղանակով։ Առաջինի դեպքում բույսը կտրել են սուր եզրով, ինչպես մանգաղով, մինչդեռ երկրորդ մեթոդով կտրել են բույսերի գագաթները, այն սեղմելով մատի եւ քարի միջեւ: