Գիտնականները տեսություն են առաջ քաշել, ըստ որի թանկարժեք մետաղների ծագումը երկրային չէ: Մարդկությանը հասանելի ոսկու եւ այլ թանկարժեք մետաղների բոլոր պաշարները Երկիր մոլարակի վրա են հայտնվել տիեզերքից, պնդում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները:

Այդ տեսության համաձայն, երբ Երկիրն ընդամենը 200 միլիոն տարեկան էր, նրան է բախվել հսկայական երկնաքար, որի հետեւանքով ողջ երկրի մակերեւույթին ցրվել են ծանր մետաղներ, գրում է BBC-ն:

Ինչ վերաբերում է ոսկուն եւ այլ քիմիական տարրերին, որոնք կազմավորվել են երկրաֆիզիկական գործընթացների արդյունքում, այդ ժամանակ դրանք դեռ գտնվում էին երկրի ընդերքում` հալված վիճակում, նշել են գիտնականները:

Հետազոտելով Գրենլանդիայի ժայռերը, որոնց տարիքն ավելի քան 4 մլրդ տարի է, նրանք հայտնաբերել են, որ այդտեղի միկրոէլեմենտները տարբերվում են նրանցից, որոնք Երկիր մոլորակի վրա առաջ են եկել ավելի ուշ ժամանակում: