«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է նավթային Քիրքուկ քաղաքի մոտ Իրաքի դաշնային ոստիկանության ավտոշարասյան վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 9-ը ոստիկան, հայտնում է Reuters լրատվական կազմակերպությունը՝ հղում տալով սոցցանցերում ԻՊ-ի տարածած հաղորդագրությանը:
Պայթյունը տեղի է ունեցել Քրդստանի Քիրքուք քաղաքից մոտ 30 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Սաֆրա գյուղի մոտ, Reuters-ին հայտնել են անվտանգության երկու աղբյուրներ՝ հավելելով, որ եւս երկու ոստիկան ծանր վիրավոր է։




























