Այսօր` սեպտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է որպես գեղեցկության օր (International Beauty Day): Նախաձեռնությունը պատկանում է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեին` ՍԻԴԵՍԿՕ-ին (CIDESCO-Comité International D`Esthétique Et De Cosmétologie):

Գեղեցկության թերապիայի այս ասոցիացիան հիմնվել է Բրյուսելում` 1946 թ, եւ ունի հազարավոր բժիշկ-անդամներ:

Գեղեցկության օրը նշվում է 1995 թվականից:

Գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել է Բելգիայում` 1988 թ. սեպտեմբերին: Իսկ «Միսս Աշխարհ» առաջին մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում` 1951 թ. ապրիլին: