Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել պլաստմասե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Էկոպրոֆ» ՍՊԸ-ում։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության շահագործել է 3 ջեռուցման կաթսա։

Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։

Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։