Դավթաշենի կամրջի վրա բախված ավտոմեքենաների թիվը 29-ն է. կա երկու տուժած։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ժամը 11։20-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է։




























