Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: Թեկնածուներին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նշենք, որ Լուսինե Աբգարյանը չի ներկայացել իր թեկնածության քննարկմանը։





























