Ուրբաթ օրը Չեխիայում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել Պրահայից՝ հանրապետության արեւելյան շրջաններ տանող արագընթաց մայրուղու վրա, ինչի հետեւանքով վնասվել է 40 ավտոմեքենա, կա երկու վիրավոր, հաղորդում է ČTK գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել Չեխիայի հարավ-արեւելքում գտնվող Բռնո քաղաքի մոտ։ Պրահայից 170-ից 180 կիլոմետր դեպի արեւելք բախվել են 38 մարդատար եւ երկու բեռնատարներ։ Հայտնի է երկու վիրավորի մասին։ Մայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Զանգվածային ավտովթարը տեղի է ունեցել խիտ մառախուղի պայմաններում. ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։