Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կրտսեր որդին՝ Նիկոլայը, Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ) «Սոյուզ ՄՍ» տիեզերանավի կցման վարժանք է անցել, հայտնում է РБК-ն։

Յու. Ա. Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնի աշխատակիցները Նիկոլայ Լուկաշենկոյին ցույց են տվել կցման տրենաժորի աշխատանքը, որը տիեզերագնացներն օգտագործում են դեպի ՄՏԿ թռիչքներին նախապատրաստվելու համար: Բացի այդ, բելառուսական առաջնորդի 18-ամյա որդին ինքն է կառավարել կցումը։

Ալեքսանդր Լուկաշենկոն որդու հետ Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 24-ի առավոտյան։ Բելառուսի նախագահն այցելել է Աստղային ավան, որտեղ հանդիպել է տիեզերք թռիչքի համար նախապատրաստում անցնող երիտասարդ հայրենակիցների հետ։