Սաուդյան Արաբիան հայտարարել է թմրանյութ հանդիսացող կատ բույսի մոտ 30 տոննա թուփ առգրավելու մասին՝ թմրանյութերի դեմ ավելի լայնածավալ պայքարի շրջանակներում, հայտնում է AP-ն։

Կատը տերեւ է, որը դնում են այտի ներսի մասում եւ դանդաղ ծամում, այդ ընթացքում նա ամֆետամինի նման քիմիական նյութեր է արտազատում, ինչը հանգեցնում է մեղմ թունավորման:

Այն շատ տարածված է Եմենում եւ Աֆրիկյան Եղջյուրի երկրներում, ինչպիսիք են Եթովպիան եւ Սոմալին:

Սաուդյան Արաբիայի սահմանային ծառայությունները երկրի հարավում՝ Եմենի հետ սահմանի մոտ, եւ հյուսիսում՝ Հորդանանի մոտ, առգրավել են 29,2 տոննա կատ, հայտնում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական գործակալությունը։

Ձերբակալվել են ավելի քան 360 մաքսանենգներ, որոնց մեծ մասը եմենցիներ, ինչպես նաեւ մի քանի եթովպացիներ եւ սաուդցիներ:

Եմենը, որը 2014 թվականից ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ եւ երկար ժամանակ Արաբական թերակղզու ամենաաղքատ երկիրն է, որոշ երկրներում արգելված կատի հիմնական արտադրողն ու սպառողն է: Երկիրը ժամանակին առավել հայտնի է եղել իր սուրճի արդյունաբերությամբ, սակայն կատից ստացված շահույթը մթագնել է այդ առեւտուրը եւ տարածվել գյուղատնտեսական այլ հողերում, ներառյալ Եթովպիան եւ Քենիան:

Սաուդյան Արաբիան նույնպես կախվածություն առաջացնող ամֆետամինի (կապտագոնի), սպառման խոշոր շուկա է: