Բրիտանական The Daily Mail թերթը հրապարակել է Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի մեղրամիսի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ:

Նորապսակները հանգրվանել են Իտալիայի ծովափին` «Santa Caterina» հյուրանոցում, «Ռոմեո եւ Ջուլիետա» խրճիթում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 3,3 հազար դոլար է:

Սակայն նրանք բարձր արժեքի համար անհանգստանալու կարիք չունեն, քանի որ «People» հանդեսին են վաճառել հարսանեկան լուսանկարները հրապարակելու իրավունքը` 1,5 միլիոն դոլարով:

Նշենք, որ հարսանիքը կայացել է օգոստոսին, Սանտա-Բարբարայում: