Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չժու Ֆենգլյանը հայտարարել է, որ Չինաստանը կտրականապես համաձայն չէ «Չինաստանի Թայվան տարածաշրջանին» ԱՄՆ-ի զենքի վաճառքին, գրում է China.org.cn-ն։

Ֆենգլյանի խոսքով, ԱՄՆ-ի ծրագրված զենքի վաճառքը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը եւ երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեները, հատկապես օգոստոսի 17-ի կոմյունիկեն:

Դրանով Միացյալ Նահանգները ներում է եւ աջակցում է «Թայվանի անկախության» ուժերին եւ խաթարում խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում, ասել է Չինաստանի ներկայացուցիչը։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին՝ պահպանել «Մեկ չինական սկզբունքը» եւ երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեները, հարգել «Թայվանի անկախությանը» չաջակցելու իր պարտավորությունը եւ դադարեցնել Թայվանին զենքի վաճառքն ու Թայվանի հետ ռազմական շփումները», - ասել է Չժուն: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցում։

Չժուն նաեւ զգուշացրել է Թայվանի Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցության ղեկավարությանը, որ վերամիավորմանը հակադրվելու ցանկացած փորձ՝ ռազմական հզորություն ձեռք բերելով կամ արտաքին ուժերի հետ համաձայնության գալով «Թայվանի անկախության» հասնելու համար, դատապարտված է ձախողման, նշում է հրատարակությունը։