Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորի Ամանորը։

Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք։

Հույսը, արդարության ու լույսի հանդեպ մեր հավատը թող առաջնորդ լինեն մեզ և ամրացնեն հաղթանակի ոգին:

Ուժ ու կորով Արցախի մեր հայրենակիցներին:

Թող գալիք 2023 թվականը լինի պետականության ամրապնդման, հաջողության և ձեռքբերումների տարի:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները թող   ուրախության, ոգևորության և հպարտության  բազում առիթներ ունենան։

Խաղաղություն  բոլորիս:

Շնորհավոր Նոր տարի»: