Հունվարի 4-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Հայտնում է ոստիկանությունը։

Կատարվում է նախաքննություն: