Նոր ուսումնական տարվա սկզբից` սեպտեմբերի 15-ից, Վրաստանի դպրոցներում աշխատանքի է անցնելու արտասահմանից եկած անգլերենի 1500 մասնագետ:

Ռուսերենի դասավանդումը կրճատելու եւ ռուսական դպրոցները փակելու ֆոնին, անգլերենը մտցվել է մեկ տարի առաջ «Սովորեցրու եւ սովորիր Վրաստանի հետ» ծրագրի շրջանակներում` արտասահմանյան մանկավարժներին ներգրավելու համար, հաղորդում է Ռոսբալթը` վկայակոչելով վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Այս տարի արտերկրից Վրաստան կժամանեն նաեւ իտալերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի մասնագետներ: