Վենեսուելան 20,7 մլն դոլար է պարտք ամերիկյան իրավաբանական ընկերություններին, որոնք դատաքննություն են իրականացնում այն վարկատուների հանդեպ, որոնք փորձում են գանձել ավելի քան 15 տարի առաջ իրականացված պարտամոսերի դեֆոլտների եւ ազգայնացման հետեւանքով չվճարված պարտքերը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։

Վենեսուելան պարտատոմսեր ունեցողներին եւ ընկերություններին պարտք է ավելի քան 60 մլրդ դոլար այն ընկերությունների համար, որոնք ազգայնացվել են այն ժամանակվա նախագահ Ուգո Չավեսի օրոք, ինչպես նաեւ երկրի դեֆոլտային պարտատոմսերի եւ  PDVSA պետական նավթային ընկերության համար։

ԱՄՆ որոշ դատարաններ վարկատուներին տրամադրել են բանակցություններ վարելու իրավունք վենեսուելական ակտիվների վաճառքի մասին արտասահմանում՝ պարտքերը գանձելու նպատակով, ինչպիսին են Citgo նավթավերամշակող գործարանը եւ Վենեսուելայի PDVSA դուստր ընկերությունը։

Սակայն որոշ ակտիվներ գտնվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտպանության ներքո։

Ընդդիմության նախկին ղեկավար Խուան Գուայդոյի ժամանակավոր կառավարությունը, որը պաշտոնից հեռացվել է անցած տարվա վերջին, վարձել է մոտ ութ իրավաբանաման ընկերություն՝ դատաքննություն իրականացնելու համար ընկերությունների եւ պարտատոմսերի սեփականատերերի հետ։

2020թ. հոկտեմբեր-2022թ. հոկտեմբեր շրջանում Վենեսուելայի ընդդիմադիր կառավարությունը արտոնել է վճարել փաստաբաններին մոտ 30 մլն դոլար, բայց, փաստաթղթի համաձայն, նրանք դեռ պետք է վճարեն 20,7 մլն դոլար։

Փաստաթղթում, որը դատախազության հաշվետվությունն է ժամանակավոր կառավարությանը, իրավաբանները նշել են, որ դատական հայցերի հարուցումից հրաժարվելը կարող է հանգեցնել արտասահմանյան ակտիվների կորստի։