Թաիլանդի բանակի մաքսանենգների եւ մարտիկների միջեւ բախման հետեւանքով 6 թմրակուրիեր է վնասազերծվել եւ 300 կգ կետամին առգրավվել, հաղորդում է Bangkok Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունվարի 9-ին երկրի հյուսիսում՝ Ֆանգ շրջանում։ Պարեկները Բան Պանգ Տոնգ գյուղից ոչ հեռու գտնվող անտառում նկատել են մոտ 15-20 զինված մարդկանց եւ պահանջել են կանգ առնել խուզարկություն իրականացնելու համար, ինչին ի պատասխան հանցագործները կրակ են բացել: 

10 րոպե տեւած փոխհրաձգությունից հետո զինծառայողները մաքրել են տեղանքը եւ հայտնաբերել վեց թմրակուրիերների մարմիններ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ արգելված նյութով լի ուսապարկեր։ 

Առգրավված թմրանյութերն ու այլ իրեր հանձնվել են իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այժմ ոստիկանությունը փնտրում է բախման մյուս մասնակիցներին։