«Միսս Աշխարհ 2011» (Միսս Տիեզերք) տիտղոսը ստացել է Անգոլան ներկայացնող սեւամորթ Լեյլա Լոպեսը։Երկրորդ տեղում հայտնվել է Ուկրաինայի ներկայացուցչուհին՝ Օլեսյա Ստեֆանկոն։Լավագույն հնգյակի մեջ են հայտնվել նաեւ Ֆիլիպինների, Չինաստանի եւ Բրազիլիայի գեղեցկուհիները։

Մրցույթին, որն անցկացվել է բրազիլական Սան Պաուլուում, մասնակցել է 89 երկրի գեղեցկուհի։ Նոր հաղթողը թագն ստանալուց բացի պարտավորվում է մեկ տարի մասնակցել բարեգործական ակցիաներ եւ գովազդային կամպանիաների։

Հեղինակավոր մրցույթը անցկացվում է 1952 թվկանից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։