Վրաստանում ՁԻԱՀ-ից 33-ամյա տղամարդ է վախճանվել։ Իմունոդեֆիցիտի հետեւանքով նրա մոտ լիմֆատիկ համակարգի քաղցկեղ է զարգացել։ Ինչպես «Կավկազ Պրեսին» հայտնել են Կլինիկական իմունոլոգիայի եւ ՁԻԱՀ-ի կենտրոնից, նա հիվանդանոց դիմել է ուշացումով եւ տղամարդուն փրկել չի հաջողվել, հայտնում է «Գրուզիա online»-ւ։
2011 թվականին Վրաստանում ՁԻԱՀ-ից 85 մարդ է վախճանվել։ Դա մի փոքր ավել է, քան նախորդ տարի։



























