Ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժմամբ պայմանավորված փակ կլինի Կիևյան կամրջի երթեւեկությունը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:

«Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝  հունվարի 20-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը փակ կլինի Կիևյան  կամրջի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: