Վրաստանի արեւմուտքում 14 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sputnik Գրուզիան։
4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են Բախմարո հանգստավայրում (կենտրոնը՝ 6 կմ խորության վրա) տեղական ժամանակով 12:07-ին, այնուհետեւ 3,3 մագնիտուդով՝ Օզուրգեթի քաղաքից 5 կիոմետր հեռավորության վրա գտնվող Գոմի գյուղում (կենտրոն՝ 5 կմ խորության վրա) ժամը 12:21-ին։
Նախորդ օրը նույն վայրի մոտակայքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են եղել։


























