Սաուդյան Արաբիայի իշխանությունները Սիրիայում 2011թ. պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ երկրին հումանիտար օգնություն են ցուցաբերել երկրաշարժից հետո, որը հազարավոր մարդկանց կյանքեր է խլել, գրել է Reuters-ը։
Թագավորության պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Հալեպ է թռել ավելի քան 35 տոննա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռ։ Սա սաուդյան առաջին օգնությունն է Սիրիայի այն շրջանին, որը վերահսկվում է պաշտոնական կառավարության կողմից։
Վերջին տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8,5 հազարը։ Ընդ որում՝ տվյալներն ստուգելն անհնար է, քանի որ երկրի մի մասը վերահսկվում է զինված ընդդիմության կողմից։





























