Արցախցի 50 դիմորդների համար, որոնք շրջափակման հետեւանքով չկարողացան մասնակցել Հայաստանում անցկացված ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին, հնարավոր է քննությունները հանձնելու այլընտրանքային տարբերակ ստեղծվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ առաջին փուլին մասնակցելու համար հայտարագրվել էր 50 դիմորդ, որոնցից 31-ը պետք է մեկ քննություն հանձներ, 19-ը՝ երկու քննություն։ Նրանք հիմնականում այն դիմորդներն են, որոնք մտադիր են սովորել հայաստանյան բուհերում։
«Քննարկվում է օնլայն տարբերակի կամ լրացուցիչ փուլին մասնակցելու հնարավորություն տալու տարբերակը՝ որպես երկրորդ հնարավորություն։ Թե ինչ ժամկետում կկայացվի որոշումը՝ դեռ չեմ կարող ասել, որովհետեւ հարցը պետք է քննարկվի նաեւ Արցախի ԿԳՄՍ-ի եւ ԳԹԿ-ի հետ»,- նշեց Խաչանուշ Գրիգորյանը։
Արցախցի առնվազն 50 դիմորդներ զրկվել են բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից





























