ԱՄՆ-ում մայրը հնգամյա որդու անցել է ցանկապատի վրայով եւ նետվել Նիագարայի ջրվեժը, հայտնում է Daily Mail-ը։

Ըստ հրատարակության՝ ամերիկուհին ջրվեժի մոտ է եկել ամուսնու եւ որդու հետ։ Կինը վերցրել է երեխային, անցել ցանկապատի վրայով եւ ցած նետվել։

Տղան ողջ է մնացել։ Փրկարարներին հաջողվել է ցած իջնել, անցնել սառույցի վրայով եւ դուրս հանել նրան կիրճից, որից հետո տղային ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել։

Նետվելու հետեւանքով մայրը մահացել է։ Իրավապահները զբաղվում են կատարվածի հետաքննությամբ։