Թուրքիայի Բինգյոլի շրջանում զինված ուժերի եւ PKK-ի անդամների միջեւ բախում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքէջը:

Թուրքիայի Բինգյոլի շրջանի զինվորական հրամանատարությունը հետախուզական գործողություններ է իրականացրել Շեյթանի լեռներում եւ բախվել PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) փոքրաթիվ խմբի հետ: Բախման ընթացքում 5 քուրդ զինյալ է սպանվել: Այդ տարածքում ռազմական գործողությունները շարունակվում են:

Իսկ Թուրքիայի Աղրիի շրջանում ժանդարմերիայի եւ անվտանգության ուժերի համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է խոտով բեռնված մի մեքենա, որի մեջ եղել է 7 հազար փամփուշտ: Պարզվել է, որ մեքենան այն տանում էր Թունջելիում գտնվող PKK-ի անդամներին: