Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որ Անկարան պատրաստ է քննարկել Ֆինլանդիայի հայտը Շվեդիայից առանձին։
«Եռակողմ հուշագրում հստակ գրված է, թե ով ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Անցյալ շաբաթ նախագահ Էրդողանը Սթոլթենբերգին ասել էր, որ մենք կարող ենք այլ դիրքորոշում ունենալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Շվեդիայում շարունակվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քարոզչությունը։





























