Բրիտանիայի արաքայազն Ուիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը  որոշել է հետեւել  իր ամուսնու մոր` արքայադուստր Դիանայի օրինակին եւ ակտիվորեն զբաղվել բարեգործական գործունեությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերջին ամիսներին Քեյթն ակտիվորեն այցելել է տարբեր բարեգործական կազմակերպություններ: Նա որոշել է ծանոթանալ նրանց գործունեությանը` ընտրելու համար, թե որոնց է հրապարակայնորեն աջակցելու:

«Դքսուհին վերջին ամիսներին ծանոթացել է մի քանի բարեգործական կազմակերպությունների աշխատանքին, որպեսզի որոշում կայացնի նրանց գործունեությանն իր մասնակցության մասին: Դքսուհին ծրագրում է այդ նպատակով մի շարք հանդիպումներ եւ այցեր եւս ունենալ: Մենք առայժմ չենք հաղորդում, թե հատկապես որ բարեգործական ընկերություններին է նա մտադիր աջակցել»,- ասված է թագավորական պալատի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ուելսի արքայադուստրը` Դիանան հայտնի էր տարբեր բարեգործական միավորումներին իր մասնակցությամբ: Հիվանդներին եւ չքավորներին ցուցաբերած օգնության շնորհիվ նա վայելում էր միջազգային ողջ հանրության համակրանքը: