Բեդֆորդի (Օհայոյի նահանգ)  մետալուրգիական գործարանում երկուշաբթի տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 13 մարդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ մարդ ավելի ուշ մահացել է։ Այս մասին տեղեկացրել է Fox News հեռուստաալիքի տեղի բաժանմունքը՝ հղում կատարելով հրշեջներին։

Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ  առնվազն մեկ մարդու վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Մի քանի ժամ անց նա մահացել է։

Fox News-ի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Schumann & Co. ընկերության պղնձի համաձուլվածքներ արտադրող մետալուրգիական գործարանում։ Պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհի մարմանը մասնակցել են հրշեջ բրիգադներ մի քանի բնակավայրերից։ Հրդեհը հաջողվել է վերահսկել։ Տեղի բնակիչները դժգոհում են ծխից եւ այրվող նավթի հոտից։