Թուրքիայի արեւելքում, Մալաթիա նահանգում նոր ուժեղ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), երկրաշարժի մագնիտուդը եղել է 5,6։
Էպիկենտրոնը գտնվել է 6,9 կիլոմետր խորության վրա, Մալաթիայի Եշիլյուրթ գավառում։ Ներկա պահին հնարավոր զոհերի, տուժածների կամ նոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։





























