Իսրայելի Քնեսեթը նախնական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար, հաղորդում է Իսրայելի խորհրդարանի մամուլի ծառայությունը: 

Գերատեսչության տվյալներով՝ այսօր  քվեարկության ընթացքում մահապատժի մասին առաջարկին հավանություն է տվել 55 պատգամավոր։ Ինը դեմ է քվեարկել:  

Այժմ փաստաթուղթը կուղարկեն Քնեսեթի պրոֆիլային կոմիտե, որտեղ այն կպատրաստեն առաջին ընթերցման։ 

The Jerusalem Post-ի տեղեկություններով՝ ի նշան բողոքի քվեարկությանը բացակայում էր ընդդիմության մեծամասնությունը՝ նախկին վարչապետ Յայիր Լապիդի գլխավորությամբ։