Չորեքշաբթի Արգենտինայի հյուսիսում գտնվող Ատուչա ատոմակայանի խափանման պատճառով առնվազն 20 միլիոն բնակիչ՝ Բուենոս Այրեսում եւ երկրի մի քանի շրջաններում, առանց էլեկտրականության է մնացել, հայտնում է La Nación տեղական թերթը։
Նրա հաղորդմամբ՝ խափանումը տեղի է ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում հրդեհի պատճառով տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Որոշ ենթակայաններում աշխատել է վթարային անջատման համակարգը։
Հրատարակությունը նշում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է վերականգնվել 48 ժամվա ընթացքում, ատոմակայանի ենթակառուցվածքի վնասման մասին չի հաղորդվում։




























