Պակիստանում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել, զոհվել է ոստիկանության 9 աշխատակից, եւս 13-ը վիրավորվել են, գրում է Dawn թերթը։

Պայթյունը տեղի է ունեցել մարտի 6-ին Բելուջիստան նահանգի Կաչնի եւ Սիբի շրջանները միացնող կամրջի վրա: Նախնական վարկածով՝ ավտոբուսի մոտ մահապարտ է պայթել։ 

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, պայթյունի վայրը շրջափակված է, այնտեղ սակրավորներ են աշխատում։

Պայթյունի պատասխանատվությունը խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել։