Կորեայի Հանրապետության Զինված ուժերը երեքշաբթի հրետանային հրաձգություն են սկսել միջկորեական սահմանին, Փհենյանում այդ գործողությունները գնահատել են որպես սադրանք։ Այսպիսի հայտարարություն է արել Կորեական ժողովրդական բանակի Գլխավոր շտաբը։

«Այսօր առավոտյան հակառակորդը սադրանք է իրականացրել հրետանու օգտագործմամբ. Կյոնգիդո նահանգի Փհաջու քաղաքի զորավարժարանում, արեւմտյան ճակատում, մոտ 30 արկ է արձակվել»,- նշվել է Գլխավոր շտաբի հայտարարությունում, որը մեջբերել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը։