Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը հայտարարել է, որ փետրվարի սկզբին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով հասված տնտեսական վնասը միայն Թուրքիայի Հանրապետությունում կգերազանցի 100 մլրդ դոլարը: 

Նա նշել է, որ գնահատումը դեռ շարունակվում է, այն կավարտվի մարտի 16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ դոնորների համաժողովին:  

«Արդեն հիմա պարզ է, որ վնասը կկազմի ավելի քան 100 միլիարդ դոլար»,-ասել է Վինթոնը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ: 

Նրա տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 200 հազար շենք, որտեղ տեղակայված են ավելի քան 600 հազար բնակարաններ եւ գրասենյակներ, ավերվել են: