Leonardo իտալական կապալառուն ավելի քան 50 նոր AW09 ուղղաթիռների վաճառքի նախնական պայմանագրեր է ստորագրել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

Leonardo-ն նաեւ տեղեկացրել է, որ AW09-ի վերաբերյալ պայմանավորվել է համագործակցել Metro Aviation-ի հետ, որը մասնավոր ուղղաթիռային ամենամեծ ընկերություններից մեկն է ԱՄՆ-ում շտապ բուժօգնություն ցուցաբերելու գործում։

Համաձայնագրերի մասին հայտարարվել է Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) կազմակերպված Heli-Expo 2023 ցուցահանդեսում։

AW09-ը միաշարժիչ ուղղաթիռ է, որը կարող է ութ ուղեւոր տեղափոխել։ Այն ստեղծվել է Kopter Group շվեյցարական ընկերության կողմից, որը Leonardo-ն ձեռք է բերել 2020թ.։