Գերմանիայի եւ Պորտուգալիայի կողմից Ուկրաինային խոստացված հիմնական մարտական ​​տանկերը կմատակարարվեն մարտին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, հայտնում է գերմանական tagesschau լրատվամիջոցը։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ ես հենց նոր իմացա, որ 18 գերմանական Leopard 2A6 տանկ եւ երեք պորտուգալական տանկ կարող են այս ամիս հասնել Ուկրաինա», - Շվեդիայում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում ասել է Պիստորիուսը:

Հունվարին ԳԴՀ-ն հայտարարեց «Ուկրաինայի համար Leopard 2 տանկերով երկու տանկային գումարտակներ արագ ձեւավորելու» նպատակի մասին։ Բացի Գերմանիայից եւ Պորտուգալիայից, այս նախաձեռնությանը մասնակցում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Նորվեգիան, Կանադան եւ Իսպանիան։ Փետրվարին Լեհաստանը Ուկրաինային մատակարարեց առաջին չորս A4 Leopard 2 հիմնական մարտական ​​տանկերը, այս շաբաթ կմատակարարվի եւս 10 տանկ։