Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Միգել Անխել Մորատինոսը նշել է, որ «գոհ է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի եւ Ադրբեջանի միջեւ հաջող համագործակցությունից, ընդգծել է, որ ստորագրված Փոխըմբռնման հուշագրին համապատասխան տարբեր ոլորտներում շփումներ են իրականացվում»։
Նա շնորհակալություն է հայտնել Ալիեւին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։ «Հանդիպման ժամանակ մատնանշվել է հարուստ ժառանգության եւ փորձի շնորհիվ Ադրբեջանի ունեցած ներդրումը՝ համաշխարհային մակարդակով միջքաղաքակրթական եւ միջմշակութային երկխոսության գործընթացում», - մեջբերում է հրատարակությունը։
Հիշեցնենք, որ այս բոլոր գովեստները հնչել են այն պետության հասցեին, որը շուրջ երեք ամիս իրականացնում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, 44-օրյա պատերազմ էր սանձազերծել՝ Մերձավոր Արեւելքի վարձկանների մասնակցությամբ, արգելված զենք էր կիրառում։





























