Ավստրալիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել Virginia դասի առնվազն չորս միջուկային սուզանավ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ սուզանավերի մատակարարումն առաջիկա տարիներին քիչ հավանական է։ Նրանք կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ 2030-ականներին:
Սակայն սպասվող հայտարարությունը կծառայի որպես AUKUS-ի անվտանգության ոլորտում եռակողմ գործընկերության առաջընթացի ցուցադրում, որի կազմում են Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները, նշում է հեռուստաալիքը:
Բացի այդ, զրուցակիցները հայտնել են, որ Ավստրալիան նաեւ համագործակցելու է Միացյալ Թագավորության հետ ատոմային սուզանավերի նոր դասի մշակման ուղղությամբ, որոնք կարող են ներառել ամերիկյան բաղադրիչներ:
Ինչպես հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Սան Դիեգոյում կընդունի Ավստրալիայի վարչապետներ Էնթոնի Ալբանեզեին եւ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին:
Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն գործընկերության հետագա քայլերը:





























