ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Չինաստանից ընկերությունների նկատմամբ՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրությանն աջակցելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։

Սահմանափակումներն առնչվել են 5 ընկերությունների եւ մեկ անձի՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրի իրականացմանն աջակցելու ջանքերի համար։

Ամերիկյան գերատեսչությունում կարծում են, որ չինական ցանցն ապահովում է հազարավոր բաղադրիչների առաքումը, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։