Թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը, ով բուժում է անցնում Ստամբուլում, լրագրողներին հայտնել է, որ անցած հանգստյան օրերին առաջին անգամ լքել է կլինիկայի տարածքը եւ հյուրընկալել դստեր մոտ, հաղորդում է Vesti.Az-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Բացի այդ, նրա բժիշկը հայտնել է, որ երգչի` վնասվածքի պատճառով կաթվածահար եղած ձախ ձեռքը բուժվում է Շվեյցարիայից բերված «Armeo-Spring» ռոբոտի միջոցով, որն իրենից ներկայացնում է համակարգչային խաղ` ֆուտբոլային հանդիպման տեսքով: Թաթլիսեսը որպես դարպասապահ ետ է մղում գնդակները:
Թաթլիսեսը վնասվածք էր ստացել այս տարվա մարտին զինված հարձակման արդյունքում:




























