Թուրքիայում բնակարանների գինը բարձրացել է մոտ երեք անգամ, տեղեկացվել է 2023թ. հունվարի Անշարժ գույքի գնի ինդեքսում, որը հրապարակել է երկրի կենտրոնական բանկը։
«2022թ. հունվարի համեմատ ինդեքսը բարձրացել է 153,1 տոկոսով»,- տեղեկացվել է մամուլի հաղորդագրությունում։
Դրանում նշվել է, որ ամենամեծ աճը գրանցվել է Անթալիայում եւ նրա հարեւան Բուրդուրում ու Սպարտայում՝ ավելի քան 195 տոկոս, ինչպես նաեւ Էդիրնեում, Թեքիրդաղում եւ Քըրքլարելիում՝ մոտ 174 տոկոս, Իզմիրում ցուցանիշը գերազանցել է 170 տոկոսը։
Ստամբուլում ինդեքսը բարձրացել է 154 տոկոսով, մեկ քառակուսի մետրի միջին արժեքը քաղաքի նոր բնակարանում կազմում է ավելի քան 28 հազար լիրա (ավելի քան 1,5 հազար դոլար)։





























