Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին  պալատ) անկախ պատգամավորներից եւ անդրծովյան տարածքների ներկայացուցիչներից (LIOT) կազմված խումբը անվստահության քվե է  հայտնել կառավարությանը՝ ի պատասխան առանց խորհրդարանում քվեարկության կենսաթոշակային բարեփոխումները ընդունելու մասին վարչապետ Էլիզաբեթ Բորնի հայտարարությանը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է խմբի նախագահ Բերտրան Պանշեն։

«LIOT խումբը, որի նախագահն եմ ես, կառավարությանն անվստահություն քվե է հայտնելու, որը 5 ընդդիմադիր քաղաքական խմբերից ստորագրել է  91 մարդ», - ասել է Պանշեն։